Մատչելիության հղումներ

2004 թվականին ծնելիությունը Ղարաբաղում ավելացել է 1,8 տոկոսով


Լեռնային Ղարաբաղի վիճակագրության ծառայության տվյալներով, 2004 թվականին Ղարաբաղում ծնվել է 2095 երեխա, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 37-ով կամ՝ 1,8 տոկոսով: Նորածինների թիվը՝ 1000 բնակչի հաշվարկով, կազմել է 14,3՝ 2003 թվականի 14,1-ի դիմաց:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, 2004 թվականին Ղարաբաղում գրանցվել է 798 ամուսնություն եւ 89 ապահարզան: 2003-ի համեմատ ամուսնությունների թիվն աճել է 122-ով կամ՝ 18 տոկոսով, իսկ ապահարզանների թիվը կրճատվել է 4-ով կամ՝ 4,3 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG