Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նավթային բիզնեսի ղեկավարները ամեն տարի «գրպանում են» շուրջ 1 միլիարդ դոլար


Ադրբեջանական «Ազադլիգ» թերթն այսօր անդրադարձել է երկրի նավթային լորտում կոռուպցիայի բարձր մակարդակին: Հոդվածում նշվում է, թե ամեն տարի նավթային բիզնեսի ղեկավարները «գրպանում են» շուրջ 1 միլիարդ դոլար, ինչի արդյունքում նավթ եւ գազ արտահանող երկիրը պարբերաբար հայտնվում է էներգետիկ ճգնաժամի պայմաններում:

Նույն թերթի տվյալներով, որոշ ադրբեջանական ընկերություններ ներքաշված են Վրաստանի տարածքով Հայաստան բեռների փոխադրման գործում: Վրաստանի մաքսային ծառայության աշխատակից Զուրաբ Սուխաձեն «Ազադլիգ»-ին ասել է, թե այդ ընկերությունների անունները հայտնի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG