Մատչելիության հղումներ

Մարկ Թեթչերը ընդունել է Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձին իր մասնակցության մասին մեղադրանքը


Այսօր Մարկ Թեթչերը ընդունել է Հասարակածային Գվինեայում հեղաշրջման ձախողված փորձը ֆինանսավորելու մասին մեղադրանքը:

«Ռոյթեր»-ի փոխանցմամբ, նա այդ քայլին է դիմել 15 տարվա ազատազրկումից խուսափելու նպատակով: Վճարելով 275 հազար ֆունտ սթերլինգ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությանը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի որդին կխուսափի մի շարք բրիտանացի գործարարների եւ 6 հայ օդաչուների ճակատագրից, ովքեր երկարատեւ ազատազրկման են դատապարտվել Հասարակածային Գվինեայում:

Հայաստանը, որ միշտ պնդել է, որ հայ օդաչուները որեւէ առնչություն չեն ունեցել աֆրիկյան այդ երկրում հեղաշրջման փորձին, շարունակելու է զբաղվել նրանց ճակատարգով: Ինչպես երեկ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իր աշխատանքային օրակարգում ընդգրկված է Հասարակածային Գվինեա կատարելիք այցը: Այդ երկրի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունել Հայաստանի արտգործնախարարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG