Մատչելիության հղումներ

Աղմկահարույց ձերբակալություններ ադրբեջանական բանակում


Անցյալ տարվա դեկտեմբերին ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան սպաներ, որոնք ծառայում էին Ադրբեջանի բանակի Բարդայի եւ Շամխորի ռազմական կորպուսներում: Տասնյակ սպաներ ազատվել են պաշտոններից կամ իջեցվել է նրանց զինվորական կոչումը:

«Զերկալո» թերթի հարցազրույցում պաշտպանության նախարարության նախկին աշխատակից փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովը հայտնել է, թե ձերբակալությունների պատճառը բացահայտված իրավախախտումներն են: «Իմ տվյալներով, անձնակազմի ցուցակներում հայտնաբերվել են մեծ թվով «մեռած հոգիներ»», - ասել է Ջաֆարովը: - «Այդ«զինվորների» զինվորական գրքույկներում արված են նշումներ, թե նրանք ծառայում են Բարդայի կորպուսում՝ չնայած նրանք երբեք ոտք չեն դրել զորամաս»:

Նրա կարծիքով, Բարդայում բացահայտված իրավախախտումների պետք է կապել նաեւ կորպուսի նախկին հրամանատար գեներալ-մայոր Գաբիլ Մամեդովի հետ: Ձերբակալված սպաների մի մասը իրենց ցուցմունքներում հայտնել են, թե գործել են կորպուսի նախկին եւ ներկա հրամանատարների հրահանգներով:

Գաբիլ Մամեդովն, ի դեպ, ներկայումս Ադրբեջանի ռազմական կցորդն է Ղազախստանում: «Հետաքննության արդյունքներից է կախված նաեւ Մամեդովի ճակատագիրը», - կարծիք է հայտնել Ուզեիր Ջաֆարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG