Մատչելիության հղումներ

Հոլանդիայում կայացել է ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը


Օրերս Ամստերդամում եւ Հաագայում կայացել է հոլանդացի ռեժիսոր Սյուզաննա Կրյուգերի «Հույսն ապրում է մինչեւ վերջ» ֆիլմի անդրանիկ ցուցադրումը: Ֆիլմը պատմում է ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած զինվորականների մասին:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի այսօրվա համարում այս կապակցության նշվում է, թե Ադրբեջանի անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, թե ֆիլմում ղարաբաղյան պատերազմի իրադարձությունները ներկայացված են «ոչ օբյեկտիվ»՝ հայկական կողմի տեսանկյունից:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, խստորեն դատապարտել են հեղինակներին՝ «կանխակալ կարծիքի եւ պատերազմը միակողմանիորեն լուսաբանելու համար»:

«Զերկալոն» հայտնում է, թե ըստ վերջին տվյալների, Հոլանդիայի հեռուստաալիքները հրաժարվել են իրենց եթերում ցուցադրել այդ ֆիլմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG