Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նույնպես կօգնի ցունամիից տուժած երկրներին


Ադրբեջանի կառավարությունը 1 միլիոն դոլար է հատկացրել դեկտեմբերի 26-ի ավերիչ ցունամիից տուժած Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներին:

Ինչպես «ԻՏԱՌ-Տասս» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունից, որոշումը կայացվել է նախագահ Իլհամ Ալիեւի ցուցումից հետո: Գումարը հատկացվել է 2005 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից եւ փոխանցվելու է ՄԱԿ-ի մարդասիրական գործողությանների համակարգման գրասենյակի հատուկ հաշվին:

Հայաստանը նույնպես մարդասիրական օգնություն է ցուցաբերելու Շրի-Լանկային: Օրերս փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը հայտարարել էր, այդ երկիր կուղարկվի 25 միլիոն դրամի օգնություն՝ վրաններ եւ դեղորայք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG