Երեքշաբթի օրը Պրահայում, Չեխիայի արտաքին գործերի նախարարության Տոսկանա պալատում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Սա «պրահյան գործընթացի» շրջանակներում արտգործնախարարների այս տարվա առաջին հանդիպումն էր, որի ընթացքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Վարդան Օսկանյանը, կողմերը փորձել են «կոնսոլիդացնել» նախորդ հանդիպումների արդյունքում ստեղծված ընդհանուր հարցերի շրջանակը:
«Որոշ ընդհատումից հետո սա առաջին հանդիպումն էր», - ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Ճիշտ է, ընդհանուր հարցերի շրջանակ ստեղծվել է, բայց թերեւս այդ հարցերի կոնսոլիդացման կարիքը զգացվում էր: Կարող եմ ասել, որ այս հանդիպումը իրոք փորձեց կոնսոլիդացնել այդ հարցերի շրջանակը: Բավական ծանր եւ բարդ պրոցես է եւ այդպես էլ լինելու է նաեւ հաջորդ հանդիպումների ընթացքում»:
Այդուհանդերձ, Օսկանյանը ասաց, որ ընդհանուր առմամբ դրական է գնահատում հանդիպումը: «Տրամադրվածության առումով մթնոլորտը ընդհանուր դրական եմ գնահատում», - ասաց նա:
Հարցին, թե քննարկվել են արդյոք մանրամասներ, Օսկանյանը պատասխանեց. - «Դեռ վաղ է որեւէ մանրամասն բացել: հուսով ենք, որ եթե համաձայնություններ լինեն արդեն կոնկրետ հարցերի շուրջ, դրանց մասին, իրոք, կամաց-կամաց կարելի է խոսել»:
«Հակառակ որ այս պահի դրությամբ ընդհանուր հարցերի շրջանակ կա, այս հանդիպումը ակնհայտ դարձրեց, որ դեռեւս այդ հարցերը առավել պետք է կոնսոլիդացվեն», - շարունակեց Վարդան Օսկանյանը: - «Եվ այս հանդիպումը հիմնականում փորձեց դա անել»:
Հարցին, թե արդյո՞ք համաձայնություն կա «ընդհանուր սկզբունքների» շուրջ, որոնց մասին, ինչպես ավելի վաղ ասել էր Օսկանյանը խոսվել է պրահյան բանակցությունների առաջին փուլում, արտգործնախարարը պատասխանեց. - «Երանի հիմա ես ի վիճակի լինեի ասելու, որ հարյուր տոկոսով սկզբունքների շուրջ համաձայնություն կա: Չէ: Դեռեւս այնտեղ չենք: Ընդհանուր հարցերի շրջանակ կա, [սակայն] դեռ այդ հարցերի կոնսոլիդացման կարիք զգացվում է»:
Օսկանյանը նաեւ ասաց, թե դեռեւս վաղ է «վստահաբար» հայտարարություն անել, թե այս տարի կարելի է «ճեղքում» ակնկալել Ղարաբաղյան կարգավորման հարցում:
Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշեց սոսկ այն թեմաները, որոնք հանդիպման ընթացքում չեն քննարկվել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ տարածքների փոխանակումը:
Օրվա երկրորդ կեսին երկու նախարարները առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Պրահայում հերթական հանդիպումը ավարտվեց, սակայն «պրահյան գործընթացը» շարունակվում է: Հայաստանի արտգործնախարարը ասաց, որ, թեեւ նոր հանդիպման ամսաթիվը ճշտված չէ, բայց պայմանավորվածությունն արդեն կա:
Արմեն Դուլյան