Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել Վիկտոր Յուշչենկոյին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ինչպես հաղորդել է նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը ուղերձում «վստահություն է հայտնել, որ հայ եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված փոխհարաբերությունները Ուկրաինայի նորընտիր նախագահի ակտիվ մասնակցության շնորհիվ կշարունակեն ապագայում եւս հաջողությամբ զարգանալ եւ խորանալ` ի բարօրություն երկու երկրների»:
Նախագահ Քոչարյանը անցած նոյեմբերի վերջին շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Յուշչենկոյի մրցակից Վիկտոր Յանուկովիչին: Եվրախորհրդի անդամ պետություններից միայն Հայաստանն ու Ռուսաստանն էին ճանաչել Յանուկովիչի հաղթանակը: Այն ժամանակ դա փաստարկվեց Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման առկայությամբ: Ավելի ուշ, սակայն, Ուկրաինայի Գերագույն դատարանը անվավեր ճանաչեց այդ ընտրությունների արդյունքները եւ նշանակված նոր ընտրություններում՝ դեկտեմբերի 26-ին հաղթեց ընդդիմության թեկնածուն՝ Վիկտոր Յուշչենկոն:
Լեոնիդ Զիլֆուղարյան