Մատչելիության հղումներ

Պուտինը եւ Էրդողանը ողջունել են երկկողմ տնտեսական կապերի մակարդակը


Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր ողջունել են երկկողմ տնտեսական կապերում արձանագրված կտրուկ աճը:

«Մեր ամենալավատեսական կանխատեսումները տնտեսական համագործակցության մասին իրականացան: Համաձայն եմ կանխատեսումների հետ, թե մոտ ապագայում մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կկազմի 15 միլիարդ դոլար», - ըստ «Ֆրանսպրես» -ի, հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

2004 թվականին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել էր 10 միլիարդ դոլար: Ռուսաստանը դարձել էր Թուրքիայի երկրորդ ամենամեծ առեւտրային գործընկերը՝ Գերմանիայից հետո: Թուրքիայում սպառվող բնական գազի մեծ մասը մատակարարում է Ռուսաստանը:

Նախագահ Պուտինը նշել է, թե կուզենար Թուրքիայի հետ բանակցություններում շեշտը դնել էներգետիկ եւ ռազմական ոլորտներում համագործակցության վրա:

«Մենք ունեինք պլաններ՝ կապված ռազմատեխնոլոգիական համագործակցության հետ: Կուզենայի մի քանի խոսք ասել այդ թեմայով», - ասել է Վլադիմիր Պուտինը: Ի պատասխան Ռեջեփ Էրդողանը ասել է. «Մենք դեռ ժամանակ կունենանք քննարկել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման խնդիրները»:

Չորեքշաբթի օրը Ռեջեփ Էրդողանը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը կմասնակցեն Մոսկվայի կենտրոնում 9000 քառակուսի մետր մակերեսով Թուրքական առեւտրի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG