Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման երկուշաբթի օրը հանձնարարել է պաշտպանության նախարար Ալեքսանդր Կուզմուկին եւ արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյին անհապաղ սկսել Իրաքից Ուկրաինայի զորախմբի դուրս բերման գործընթացի պլանավորումը:
Ռուսաստանյան «ԻՏԱՌ-Տասս» գործակալությանը Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, թե ուկրաինական խաղաղապահները Իրաքից դուրս կբերվեն մինչեւ այս տարվա ամառը:
Ուկրաինայի Գերագույն Ռադան պահանջել էր հետ կանչել 2003 թվականի օգոստոսից Իրաքում տեղակայված 1600 հոգանոց զորախումբը: Այդ պահանջին նախընտրական պայքարի ընթացքում միացել էր նաեւ Վիկտոր Յուշչենկոն: Իրաքում զոհվել են ուկրաինացի 16 զինվորական, եւս 27-ը վիրավորվել են:
Արդեն ստացվել է այդ որոշման կապակցությամբ Միացյալ Նահանգների արձագանքը: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին կարծիք է հայտնել, թե Իրաքից խաղաղապահ զորքերը դուրս բերելու մասին որոշում պետք է կայացնեն Ուկրաինայի նոր իշխանությունները:
«Որոշումը պետք է կայացնի Ուկրաինայի նոր նախագահը եւ երկրի նորընտիր խորհրդարանը», - ասել է Էրելին: