Մատչելիության հղումներ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ավելի քան 100 մարդ վիրավորվել է


Ավելի քան 100 մարդ է վիրավորվել երկուշաբթի երեկոյան Իրանի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:

«Նախնական տվյալներով, ավելի քան 100 մարդ է հասցվել տարբեր վնասվածքներով Գորգան քաղաքի հիվանդանոցներ, սակայն զոհերի եւ վիրավորների ճշգրիտ թիվն առայժմ հայտնի չէ», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը հայտնել են Իրանի արտակարգ իրավիճակների կազմակերպությունից:

Ռիխտերի սանդղակով 5,8 բալլ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ակ-կալա բնակավայրից ոչ հեռու:

Վերջին ուժեղ երկրաշարժը Իրանում տեղի է ունեցել 2004 թվականի մայիսի 28-ին հյուսիսային Մազանդարան նահանգում: Ռիխտերի սանդղակով 5,5 բալլ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 36 եւ վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG