Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է Վիկտոր Յուշչենկոյի հաղթանակի մասին


Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկուշաբթի ուշ երեկոյան պաշտոնապես հայտարարել է, որ դեկտեմբերի վերջին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է «Մեր Ուկրաինան» դաշինքի ղեկավար Վիկտոր Յուշչենկոն:

«ԻՏԱՌ-Տասս»-ի փոխանցմամբ, ԿԸՀ-ի նախագահը հայտնել է, թե Յուշչենկոն հաղթել է ընտրությունների երկրորդ փուլի վերընտրության ընթացքում, հավաքելով ընտրողների ձայների 51,99 տոկոսը: Նրա հակառակորդ, նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը ստացել է քվեների 44,2 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG