Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Իրանի դեսպանի կարծիքով, «հայ-իրանական կապերը հաճախ չափազանցվում են»


«Հայ-իրանական կապերը գոյություն ունեն, սակայն դրանք ուղղված չեն Ադրբեջանի դեմ: Այդ կապերի նշանակությունը հաճախ չափազանցվում է»: Նման կարծիք է հայտնել «Day.az» ինտերնետային կայքի հարցազրույցում Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին:

«Իրանի եւ Հայաստանի միջեւ ստորագրվել է գազամուղի կատուցման մասին համաձայնագիրը, սակայն այդ նախագիծը ձգվելու է մինչեւ 2007 թվականը: Իսկ այդ ընթացքում տարածաշրջանում կարող են փոփոխություններ տեղի ունենալ, մասնավորապես՝ կարող են լուծվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրները», - հայտարարել է դեսպանը:

Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի նախագծի իրականացման դեպքում Թեհրանը չի օգտագործի այն ի վնաս Ադրբեջանի: Դեսպանը նաեւ շեշտել է, թե երկու երկրների միջեւ կապերը կարող են նաեւ լինել ի նպաստ Ադրբեջանի, քանի որ Իրանը՝ կապեր ունենալով Հայաստանի հետ, կարող է նպաստել ղարաբայան հակամարտության կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG