Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ժամանելու է Պրահա, ուր վաղը կկայանա նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Կարծում եմ, այս տարվա բանակցությունները որակապես տարբերվելու են Պրահայի գործընթացի առաջին փուլից, քանի որ այժմ անդրադառնալու ենք որոշակի հարցերի եւ մանրամասների, մինչդեռ առաջին փուլում խոսքը ընդհանուր սկզբունքների մասին էր», - կիրակի օրը ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է Վարդան Օսկանյանը:
«Որքան շատ ենք խորանում մանրամասների մեջ, այնքան բանակցությունները ավելի են բարդանում: Եվ երբ սկսում ենք գործ ունենալ մանրամասների հետ, պետք է պատրաստ լինենք փոխզիջումների», - հայտարարել է նախարարը:
«Խոսելով ճկունության մասին, նկատի ունեմ բուն բանակցային գործընթացը եւ զիջումների գնալու կողմերի պատրաստակամությունը: Յուրաքանչյուրը պետք է իրատեսորեն գնահատի իրավիճակը եւ հակառակ կողմի կարողությունները՝ ներկայացնելով այդ կարողություններին համապատասխան պահանջներ», - նշել է Օսկանյանը:
Արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, թե «ձեռք բերված համաձայնությունները կնպաստեն, որպեսսզի 2005 թվականին մենք կարողանանք առաջընթաց գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: