Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում կբացվի «ԳՅՈԻՆԱԶ-TV» հեռուստաալիքը


Այս տարվա մարտ ամսից Միացյալ Նահանգներում կսկսի գործել նոր հեռուստաալիք՝ ադրբեջաներեն լեզվով: Հեռուստաալիքի գործունեությունը պաշտոնական թույլատրվել է ԱՄՆ կառավարության կողմից:

«Թրենդ» գործակալությանը դիվանագիտական աղբյուրներից հայտնել են, թե «ԳՅՈԻՆԱԶ-TV» ալիքով եթեր կհեռարձակվեն Ադրբեջանի խնդիրները, Իրանում ադրբեջանցիների ազգային պայքարը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը լուսաբանող հաղորդումներ:

Հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակը կգործի Չիկագոյում, հեռառձակումը կլինի շուրջօրյա: Ներկայումս, ըստ «Թրենդ»-ի, Վաշինգտոնում «Ադրբեջանի տան»-ը քննարկվում են տեխնիկական, այդ թվում՝ հեռուստաալիքի բյուջեին առնչվող խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG