Մատչելիության հղումներ

Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը կկայանա հունվարի 11-ին Պրահայում


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովի հերթական՝ թվով հինգերորդ հանդիպումը կկայանա հունվարի 11-ին Պրահայում:

Ադրբեջանական «Ասսա-Իռադա» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտնել է, թե նախարարները կանդրադառնան «գրավյալ ադրբեջանական տարածքների բնակեցման» խնդրին, ինչպես նաեւ ԵԱՀԿ առաքելության՝ հունվարի վերջին տարածաշրջան կատարելիք այցին առնչվող հարցերին:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «Էքսպրես» թերթին հայտնել է, թե «հայկական կողմը համաձայն է ղարաբաղյան հակամարտության փուլ-առ-փուլ տարբերակին»:

Ըստ թերթի, Մերզլյակովը ասել է. - «Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Պրահայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում ձեռք բերվի որոշակի արդյունք, երկխոսությունը կարող է շարունակվել մոտ ապագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG