Երկու ավտոբուս են բախվել Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանի մոտակայքում այսօր, որի հետեւանքով 5 մարդ զոհվել է, եւս 8-ը ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ:
Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը Բաքվի ճանապարհային ոստիկանության վարչությունից հայտնել են, թե վաղ առավոտյան բախվել են «Մերսեդես» մակնիշի երթուղային ավտոբուսը եւ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող միկրոավտոբուսը:
Ոստիկանները հայտնել են, թե վիրավորներից վեցը ծանր վիճակում հասցվել են հիվանդանոց: Նույն աղբյուրի համաձայն, ավտովթարի պատճառը եղել է մի ուղեւոր, որը փողոց է անցել արգելված տեղում: