Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը հունվարի կեսին կայցելի Հարավային Կովկաս


ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռյուպելը կայցելի Հարավային Կովկաս հունվարի կեսերին: Հունվարի 13-ին Վիեննայում նա պաշտոնապես կներկայացնի ԵԱՀԿ առաջնահերթությունները կազմակերպության անդամ 55 պետությունների առջեւ:

«ԵԱՀԿ-ն միշտ ժամանակին է պատասխանել մարտահրավերներին եւ դժվարություններին, տարիների ընթացքում ժամանակին հարմարվելու եւ արձագանքելու ունակությունը դարձել է կազմակերպության արժանիքն ու առավելությունը», - ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, հայտարարել է Ռյուպելը:

«Մեզ վրա է ընկած ԵԱՀԿ-ն ավելի ուժեղ եւ միջազգային հանրության համար ավելի տեսանելի դարձնելու պատասխանատվությունը: Սլովենիան հետեւողականորեն ձգտելու է, որ ԵԱՀԿ-ն ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում եւ դրանից դուրս անվտանգության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման գործում», - ասել է ԵԱՀԿ գործող համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG