Մատչելիության հղումներ

Տպագրվել է հակամարտությունների քարտեզ


ԱՄՆ Ազգային աշխարհագրական միությունը տպագրել է ժամանակակից իրողություններին ամենից շատ համապատասխանող մի քարտեզ, որում հակամարտության գոտիները ներկված են գորշ գույնով:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, գորշ գույնով ներկված են Հորդանան գետի արեւմտյան ափը, Հյուսիսային Կիպրոսը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան եւ Հյուսիսային Օսեթիան:

Քարտեզը պարունակում է նաեւ հակամարտությունների պատմության եւ տարածաշրջանների կարգավիճակի մասին հակիրճ տեղեկատվություն: Ընդ որում, փորձագետները նկատի են ունեցել հակամարտությունների նկատմամբ ՄԱԿ-ի, ԱՄՆ եւ միջազգային հանրության դիրքորոշումը, սակայն նախ եւ առաջ նպատակ են ունեցել ցույց տալ, թե իրականում ում տիրապետության տակ է այս կամ այն տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG