Մատչելիության հղումներ

Վանա լիճը բավականին աղտոտված է


Վանի համալսարանի մասնագետները ձեռնարկել են Վանա լճի աղտոտվածության ուսումնասիրությունների վրա հիմնված լճի քարտեզի կազմումը:


«Անատոլու» գորշակալության փոխանցմամբ, աշխարհագրության ֆակուլտետի դասախոս Օրհան Դենիզը չորս ամսվա ընթացքում ոտքով շրջել է Վանա լճի շուրջ 530 կիլոմետր ձգվող ծովափնյա գծով եւ ջրի բաղադրության չափումներ արել, որոնք այնուհետեւ ուսումնասիրվել են լաբորատոր պայմաններում:

Նրա խոսքերով, ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամենաշատը աղտոտված են լճի անմարդաբնակ ափամերձ տարածքները, ինչպես նաեւ հատվածները, որտեղ չկան ջրային խոսանքներ: «Մենք դասակարգել են հատվածները ըստ լողալու համար պիտանիության ու եկել եզրակացության, որ Վանա լճի 40 տոկոսում լողալ չի կարելի», - հայտարարել է Դենիզը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ անհասանելիության պատճառով հնարավոր չէ եզել չափումներ վերցնել 90 կիլոմետր ձգվող ափամերձ տարածքից, եւ խոստացել քարտեզը ամբողջական դարձնելու նպատակով աշխատանքները շարունակել գարնանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG