Ադրբեջանական մամուլն այսօր անդրադարձել է 2005 թվականի նոյեմբերին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Մասնավորապես, իրավապաշտպան Մուրադ Սադաթդինովը «Ազադլիգ» թերթին ասել է, թե Եվրախորհուրդը «շատ լուրջ է վերաբերվում Ադրբեջանում ժողովրդարական ընտրություններ անցկացնելու խնդրին»:
«Եթե Ադրբեջանի իշխանությունները ուզում են լուծել Ղարաբաղի հակամարտության խնդիրը, պետք է կատարեն Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները եւ անցկացնեն ժողովրդավարական ընտրություններ», - ասել է նա:
Իսկ ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը կոչ է արել բոլոր տարածքային կառույցներին՝ պատրաստվել առաջիկա ընտրություններին:
«Քանի որ հաջորդ տարին վճռորոշ է լինելու, եւ «Մուսավաթը» կասի իր վերջնական խոսքը», - ավելացրել է Ղամբարը