Մատչելիության հղումներ

Ամանորին Վրաստանը կունենա շուրջօրյա էներգամատակարարում


Չորեքշաբթի օրը Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը ամբողջ Վրաստանը կունենա շուրջօրյա էլեկտրամատակարարում:

Ըստ «ԻՏԱՌ-Տասս»-ի, նախարարը նշել է, թե այս օրերին էներգիա են արտադրելու Վրաստանի բոլոր ջերմակայանները, որոնցից շատերը վերջերս վերանորոգվել են:

«Տոներից հետո էմերգամատակարարումը կպահպանվի նախկին մակարդակով՝ կախված վճարումներից», - ասել է Գիլաուրին:

Նիկա Գիլաուրին մեղադրել է էներգետիկայի նախկին նախարարներին ոչ բանիմացության եւ կոռումպացվածության մեջ, ինչի արդյունքում Վրաստանը արդեն 12 տարի տառապում է էներգետիկ ճգնաժամից:

Ձմռան ամիսներին ծախսվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը Վրաստանը ներմուծում է Ռուսաստանից, 5 տոկոսը՝ Հայաստանից: Ձմռանը բնակչությունը քաղաքաներում էլեկտրաէներգիա է ստանում օրական 8-12, իսկ գյուղերում՝ 2-4 ժամ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG