Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-ի կառավարումը փոխանցվել է «Կոնվերսբանկ»-ին


Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել «Հայփոստ»-ի կառավարումը «Կոնվերսբանկ»-ին փոխանցելու մասին: «Հայփոստ»-ի բաժնետոմսերը լիազորագրային կառավարմամբ փոխանցվում են բանկի «Կոնվերս-ինվեստ» ընկերությանը, փոխարենը «Կոնվերս-ինվեստ»-ը կստանա եկամուտների 20 տոկոսը:

Ռուսաստանյան «ԻՏԱՌ-Տասս» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ հայտնել է, թե «Հայփոստ»-ի պարտքերը մարելուց եւ ձեռնարկության եկամտաբերությունը ապահովելուց բացի, «Կոնվերսբանկ»-ը մտադիր է ներդնել 5 միլիոն դոլար՝ ժամանակակից փոստային ծառայությունների համակարգ ստեղծելու նպատակով:

Նախարարը նշել է, թե «Հայփոստ»-ը ռուսաստանյան «Աերոֆլոտ» ընկերությանը պերտք է 300 հազար դոլար՝ ծանրոցների եւ նամակների փոխադրման համար: Ընկերությունը ունի նաեւ 250 հազար դոլարի չվճարված բյուջետային պարտավորույթուններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG