Մատչելիության հղումներ

Միջազգային լրահոսից


28 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ են զոհվել Բաղդադի արեւմտյան մասում բնակելի շենքում այս գիշեր հնչած պայթյունի հետուանքով: Պայթյունը հնչել է այն պահին, երբ շենքը խուզարկվում էր ոստիկանության կողմից:

Կիրակի օրը ինդոնեզիական Սումատրա կղզու մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի զոհերի թիվը Ասիայի եւ Աֆրիկայի 12 երկրներում գերազանցել է 76 հազարը: Այդ թիվը, ըստ տուժած երկրների կառավարությունների, կարող է հասնել 100 հազարի: Բժիշկները զգուշացնում են, որ այդ երկրներում կարող է սկսվել համաճարագ:

Միացյալ Նահանգների բնակչությունը 2004 թվականին ավելացել է 3 միլիոնով եւ կազմել 295 միլիոն 160 հազար մարդ: ԱՄՆ Միգրացիայի ծառայության տվյալներով, յուրաքանչյուր 26 վայրկյան երկիր մուտք է գործում մեկ արտասահմանցի՝ մշտական բնակության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG