Մատչելիության հղումներ

Հայաստանի 2005 թվականի բյուջեի ճեղքվածքը կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ


Հայաստանի Ազգային Ժողովը երկուշաբթի օրը երկրորդ ընթերցմամբ ընդունեց երկրի 2005 թվականի պետբյուջեն, որով ավելացվում են սոցիալական եւ ռազմական ծախսերը, իսկ ճեղքվածքը կազմում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,4 տոկոսը:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, բյուջեի եկամտային մասը կազմում է 345,4 միլիարդ դրամ (շուրջ 690 միլիոն դոլար), ծախսայինը՝ 394 միլիարդ դրամ: Բյուջեն կունենա 48,6 միլիարդ դրամի ճեղքվածք, կամ ՀՆԱ-ի 2,4 տոկոսը: Նախորդ տարի այդ ցուցանիշը 51,2 միլիարդ դրամ էր, կամ ՀՆԱ-ի 2,5 տոկոսը:

«Ծախսային մասի ավելացումը ուղղվելու է սոցիալական խնդիրների լուծմանը, թեեւ անվտանգության հարցերը նույնպես մոռացված չեն», - պատգամավորներին ասել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ծախսային մասի շուրջ 30 տոկոսը բաժին է ընկնում սոցիալական վճարներին, իսկ 16-ը՝ պաշտպանությանը, կազմելով 61 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 35 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG