Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վիկտոր Յուշչենկոյին շնորհավորել է Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վիկտոր Յուշչենկոյին շնորհավորել է Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը, Սահակաշվիլին ելույթ է ունեցել ուկրաինական «Նովի կանալ» («Նոր ալիք») հեռուստաընկերության եթերում եւ վրաց ժողովրդի անունից շնորհավորել է ուկրաինացիներին ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ:

«Ես խոսել եմ Ուկրաինայում մեր դիտորդների հետ եւ ուրախ եմ, որ ընտրություններն անցել են ժողովրդավարության պայմաններում եւ հաղթել է ուկրաինական ժողովուրդը», - ասել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG