Վրաստանի Զարգացման հիմնադրամը 40 հազար դոլար է հատկացրել Ախալքալակի կենտրոնական հիվանդանոցի վերանորոգմանը եւ բժշկական սարքավորումներով վերազինմանը:
«Կավկազպրես»-ի փոխանցմամբ, հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը հայտնել է, թե վերանորոգման աշխատանքները կսկսվեն 2005 թվականի հունվար ամսին: Հիվանդանոցը տեղակայված է նախկին ռուսական ռազմակայանի զորանոցում:
Եռահարկ կառույցի առաջին եւ երկրորդ հարկերը վերանորոգվել էին երկու տարի առաջ՝ Վրաստանի առողջապահության նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Հիվանդասենյակները եւ օպերացիոն մասը զբաղեցնում են հիվանդանոցի երրորդ հարկը:
Ավելի վաղ Ախալքալակի կենտրոնական հիվանդանոցին ֆինանսական աջակցություն էր ցույց տվել Հայ օգնության միությունը՝ տրամադրելով շուրջ 60 հազար դոլարի բժշկական սարքավորումներ: