Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային լուրեր


Երեկ երեկոյան դադարեցվել է Հայաստանից էլեկտրաէներգիայի մակարարումը Վրաստան՝ Ալավերդու հաղորդիչի խափանման պատճառով: Հայսատանը Վրաստանին մատակարարում է 130 մեգավատտ էլեկտրաէներգիա, 100-ը՝ Թբիլիսիի, 30-ը՝ Վրաստանի հարավային եւ արեւելյան շրջաններին համար:

«Իրանը չի միջամտում Իրաքի գործերին», - Բեյրությում հայտարարել է Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին: Նա Իրաքի բոլոր կրոնական ուղղությունների ներկայացուցիչներին կոչ է արել մասնակցել 2005 թվականի հունվարի 30-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին: «Իրանը ոչ մի զինվոր չունի Իրաքում: Իրաքը արաբական պետություն է, որի ապագան իր իսկ ժողովրդի ձեռքում է», - ասել է Իրանի արտգործնախարարը, ավելացնելով. - «Տարածաշրջանում այնպիսի զարգացումներ կան, որոնք պահանջում են մեր եւ այլ պետություների գործողությունների համակարգում»:

«Վրաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել երկրի հակամարտությունները կարգավորելու՝ Ռուսաստանի աջակցությունը, սակայն Վրաստանը դեմ է, որ Ռուսաստանը միջամտի մեր ներքին գործերին», - հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության քարտուղար Գելա Բեժուաշվիլին: Ռուսաստանը Վրաստանին պետք է դիտի որպես դաշնակից: Իր հերթին Վրաստանի հակամարտությունների կարգավորման պետնախարար Գեորգի Խաինդրավան հույս է հայտնել, թե Ռուսաստանը կհարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը իրական գործողություններով:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան այսօր հայտարարել է, թե Նյու-Յորքում աշխատող մի խումբ գործարարներ 15 միլիոն դոլար են առաջարկել Թբիլիսիի Կրցանիսիի կառավարական բնակելի շենքը գնելու համար: Ժվանիան ասել է, թե մինչեւ դեկտեմբերի 26-ը նշանակված վերջնաժամկետը կառավարությունը կուսումնասիրի նաեւ ստացված այլ առաջարկները: Կրցանիսիում են բնակվում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Այստեղ բնակարան ունի նաեւ նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG