«Պարզվում է՝ ժողովրդավարության զարգացման հիմնական գործոնն ամենեւին էլ մարդու քաղաքացիական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը եւ կամ օրենքի գերակայությունը չէ: Սրանք իրականում ոչինչ են: Իմիջն ամեն ինչ է», - արտգործնախարար Օսկանյանի երեկվա ասուլիսին է անդրադառնում «Առավոտ» թերթը: - «Արտգործնախարարը, որը սիրում է թռչող կենդանիների հետ համեմատությունները, հավատացնում է, որ Հայաստանի ժողովրդավարության հետագա ոստյունները պայմանավորված են ընդդիմության վարքով: Մենք՝ իշխանություններս, ջարդելով-փշրելով վերարտադրվենք, լրատվամիջոցներ փակենք, իսկ դուք՝ ընդդիմություն, բարի եղեք՝ աջակցեք մեր ժողովրդավարության ոստյուններին: Թե չէ արտաքին քաղաքականության ասպարեզում թուլանում են Հայաստանի դիրքերը՝ հարվածի տակ դնելով երկրի ժողովրդավարության վարկանիշը»:
«ժամանակակից հայ պետական այրերի, չինովնիկների մոտ ուսման ծարավն արթնանում է պաշտոն ստանալուց առաջ կամ հետո», - նորօրյա մի օրինաչափություն է մատնանշում «168 ժամ» թերթը: - «Նորմալ մարդիկ առաջին բուհն ավարտում են գոնե մինչեւ 30 տարեկանը: Այդ պատճառով կենսագրության այսօրինակ սրբագրումից ու վերակերտումից տպավորություն է ստեղծվում, թե նրանց մեծ մասը մտավոր կարողությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունի»: «168 ժամ»-ում օրինակներ են բերվում Ազգային ժողովի պատգամավորների տեղեկագրից: Մասնավորապես, օլիգարխ կոչվողներից Գագիկ Ծառուկյանը 33 տարեկանում ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 31 տարեկանում ավարտել է Երեւանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) 34 տարեկանում է ավարտել Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Այս նույն հաստատությունն են ավարտել նաեւ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 38, եւ Հակոբ Հակոբյանը (Լեդի)՝ 42 տարեկանում: Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) 39 տարեկանում ավարտել է Սյունիքի «Պրոգրես» համալսարանը: Իսկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը 41 տարեկանում է ավարտել Վորոնեժի Գլինկայի անվան պետական ագրոհամալսարանը:
Ազգային ժողովի ամենանորընտիր պատգամավոր Առաքել Մովսիսյանը երեկ պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի թղթակցի մի քանի հարցերի: Համամասնական-մեծամասնական ընտրատեղերի հարաբերակցության վերաբերյալ ասում է. - «Բայց ես ի՞նչ պրոբլեմ ունեմ. ի՞նչ ընտրակարգի ուզում են՝ թող գնան. ուզում է 100 տոկոսանոց համամասնական լինի, եթե պետք լինի՝ մեծամասնականով էլ կընտրվեմ»: Արդյո՞ք ծանոթ է 2005-ի բյուջեին եւ ինչպե՞ս է ուրբաթ օրը քվեարկելու: Պատասխանը հետեւյալն է. - «Արդեն, հենց նոր ծանոթացա: Կողմ եմ քվեարկելու, որովհետեւ եթե անցած տարվա բյուջեին կողմ են քվեարկել, որտեղ փողը ավելի քիչ էր, այս տարվա բյուջեի փողը ավելի շատ է, ուրեմն՝ պետք է կողմ քվեարկել»: Հարցին, թե՝ ի՞նչ ուղղվածություն ունի եկող տարվա բյուջեն, Մովսիսյանը արձագանքել է. - «Լավ ուղղվածություն ունի»:
«Հայկական ժամանակ»-ն այսօր անդրադառնում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի պաշտոնանկությունը «նախապես պլանավորված չէր, եւ տեղի էր ունեցել չնախատեսված մի իրադարձության, այսինքն՝ «չեպե»-ի հետեւանքով»: «Տեղեկություններ եղան, թե այդպիսի «չեպե» է դարձել Պետրոսյանի որդու հետ կապված ինչ-որ պատմություն, բայց դա ընդամենը հանրության ուշադրությունը շեղելու փորձ էր», - համոզված է «Հայկական ժամանակ»-ը: - «Կառլոս Պետրոսյանի որդին հաստատ ոչնչով վատը չէ մյուս պաշտոնյաների որդիներից, որոնք իրենց սանձարձակությամբ Պետրոսյանի որդուն որեւէ բանով չեն զիջում»: Իրականում, «Հայկական ժամանակ»-ի վարկածով, պաշտոնանկության պատճառ է դարձել այն, որ «Պետրոսյանը Ռուսաստանի հատուկ ծառայությունների որոշակի շրջանակի ներկայացուցիչների հետ վերլուծություններ է փոխանակել Հայաստանում առկա ներքաղաքական վիճակի մասին, քննարկել է զարգացման հնարավոր սցենարներ, բայց որ ամենակարեւորն է՝ համաձայնել է լոբբինգ անել իրադարձությունների զարգացման սցենարներից մեկի օգտին»: Այդ սցենարի հիմնական գործող անձանցից մեկն էլ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է եղել: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սա համարել են դավաճանություն:
Նախկին նախագահի շրջապատը պնդում է, թե ոչ ոք չի կարող 1997թ. կարգավորման փաթեթից բերել մի տող, ուր Ղարաբաղը ամրագրված է Ադրբեջանի կազմում։ Այս կապակցությամբ ներկա նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Ուրեմն հակառակ տրամաբանությունից ելնելով, թող նույն փաստաթղթից ներկայացնեն այն կետերը, համաձայն որոնց կարգավորման այդ տարբերակը իրագործելու դեպքում երաշխավորվում էր Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմից դուրս»։ Ըստ Իսագուլյանի, հենց նման մտածողություն ունեցող գործիչների պատճառով է, որ մենք պատմության մեջ չենք կարողացել քաղաքական առումով իրացնել մեր հաղթանակները. - «Որովհետեւ միշտ հայտնվել են մարդիկ եւ ուժեր, որոնք սեփական ինչ-ինչ գաղափարներից ելնելով կամ արտաքին ազդեցության տակ լինելով պատրաստ են եղել անհիմն զիջումների՝ ժողովրդին պարտադրելով միշտ ընտրելու վատի եւ վատթարագույնի միջեւ»:
Վաչե Սարգսյան