Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց ադրբեջանական մամուլի տարածած տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորման բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենին փոխարինել է Բեռնար Ֆասյեն:
Հարցին, թե ճի՞շտ են արդյոք ադրբեջանական աղբյուրների տեղեկությունները, որ համանախագահները գալիք հունվարին այցով ժամանելու են տարածաշրջան, Գասպարյանը պատասխանեց. - «Առհասարակ նման ծրագրեր կան»:
«Ուղղակի [Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի] նախարարները պետք է հունվարի կեսերին Պրահայում հանդիպում ունենան, եւ դրանից հետո կճշտվեն ժամկետները», - ավելացրեց նա:
Ռուզաննա Ստեփանյան