Ադրբեջանական «Զերկալո» թերթը չորեքշաբթի օրը հրապարարկել է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն մոտ երկու ամիս տեւող «տրասնպորտային պատերազմի» մասին մի հոդված, որում ողջունել է այս հարցում Ադրբեջանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը:
«Նման դեմարշը ստիպում է «վարդերի հեղափոխության» հաջողությունից «գլուխը կորցրած» Վրաստանի իշխանություններին գիտակցել Ադրբեջանի կարեւորությունը», - ասվում է հոդվածում:
Ըստ հոդվածի հեղինակների, Վրաստանում պետք է գիտակցեն, որ «իրենց երկիրը Արեւմուտքին հետաքրքում է միայն որպես էներգակիրների տեղափոխման տարանցիկ երկիր», մինչդեռ «Ադրբեջանը Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի կարեւորագույն օղակն է»:
Հոդվածում բերվում է նաեւ նախագահ Ալիեւի կոշտ դիրքորոշումը այս հարցում: Ալիեւը անցած շաբաթ հայտարարել էր, թե «կեղծիքների եւ զանազան մեքենայությունների շնորհիվ» երկար ժամանակ Վրաստանի տարածքով եւ այնուհետեւ Ադրբեջանով բեռներ էին տեղափոխվում Հայաստան: