Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է 1 միլիարդ 515 միլիոն դոլար


Տարեվերջի դրությամբ, Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 1 միլիարդ 515 միլիոն դոլար, ինչը համախառն ներքին արդյունքի 19,6 տոկոսն է:

«Ազերտաջ» գործակալության փոխանցմամբ, այս կապակցությամբ Ադրբեջանի ֆինանսների նախարար Ավեզ Ալեքպերովը հայտարարել է, թե ԱՊՀ մյուս երկրների համեմատ Ադրբեջանում մեկ շնչին բաժին է ընկնում ընդամենը 182 դոլար, ինչը համաշխարհային դեբիտորական պրակտիկայում «նորմալ ցուցանիշ է համարվում»:

ԱՊՀ երկրներում այդ ցուցանիշը կազմում է. Վրաստանում՝ 429 դոլար, Ղազախստանում՝ 1308, Ղրղըզստանոմ՝ 328, Ռուսաստանում՝ 833 դոլար: Հայաստանում մեկ շնչին բաժին է ընկնում 314 դոլար, կամ 1,7 անգամ ավելի, քան Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG