Մատչելիության հղումներ

Վրաստանը Աֆղանստանից հետ է կանչել իր խաղաղապահներին


Վրաստանի խաղաղապահների ոչ մեծ ջոկատը երեքշաբթի օրը վերադարձել է Աֆղանստանից: Հիսուն զինվորականներից բաղկացած ջոկատը տեղակայվել էին Աֆղանստանում այս տարվա հոկտեմբերին՝ երկրում նախագահական ընտրությունների ընթացքում ՄԱԿ-ի դիտորդների անվտանգությունը ապահովելու նպատակով:

«Կավկազպրես» գործակալությանը Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե խաղաղապահները գերազանց էին կատարել իրենց առաքելությունը, եւ վրացական կողմը առաջարկ էր ստացել ավելացնել Աֆղանստանում իր զինվորների թիվը, սակայն պաշտպանության նախարարությունը որոշել էր հետ կանչել զորախումբը` փոխարենը ավելացնելով Վրաստանի ռազմական ներկայությունը Իրաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG