Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Ընդհանուր կրթության մասին» օրենքը


Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրը հավանություն տվեցին «Ընդհանուր կրթության մասին» օրենքին, որի ընդդիմախոսներից էին նաեւ ջավախքահայության ներկայացուցիչները:

«Կավկազպրեսի» -ի փոխանցմամբ, օրենքի նախագիծը արժանացել էր ընդդիմության եւ կրթական համակարգի ներկայացուցիչների սուր քննադատությանը, որոնք պնդում էին, թե օրենքով սահմանափակվում են համալսարանների ինքնակառավարումը եւ առաջարկվում են նորամուծություններ, որոնք հակասում են վրացական «մենթալիտետին»:

Այս օրենքի ընդունման կապակցությամբ, հիշեցնենք, տագնապ էին հնչեցրել ջավախքահայության ներկայացուցիչները, որոնց կարծիքով օրենքը փակման վտանգի տակ է դնում Վրաստանի բոլոր հայկական դպրոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG