Երեքշաբթի օրը անցկացված Իրաք հայ զինվորականներ ուղարկելու հարցով կլոր սեղան - քննարկմանը իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չէին եկել, թեեւ հրավիրվել էին: Իսկ հավաքված ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ մտավորականության ներկայացուցիչները բավական կոշտ ձեւակերպումներով որակեցին Հայաստանի իշխանությունների այդ մտադրությունը:
Համապատասխան միջազգային պայմանագրի վավերացումը արդեն ընդգրկվել է դեկտեմբերի 24-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում: Անվանի երաժիշտ Օհան Դուրյանի խոսքերով, խորհրդարանական մեծամասնությունը կատարելու է «երկու մարդու` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պահանջը»: Ուստի Դուրյանը առաջարկեց դիմել ժողովրդին եւ այդ օրը հանրահավաք անցկացնել Ազգային ժողովի շենքի դիմաց:
«Մենք հավաքվել ենք, որպեսզի մեր կարծիքը, մեր տեսակետները, մեր դատապարտումը ներկայացնենք բոլոր նրանց, ովքեր վտանգում են Մերձավոր եւ Միջին Արեւելքում ապրող հայորդիների կյանքը», - իր խոսքում ասաց Խորեն Պալյանը:
Բերվող հիմնական փաստարկը, անշուշտ այն է, որ Ցեղասպանությունից հետո հարյուր հազարավոր հայեր ապաստան գտան, ապրեցին ու բարգավաճեցին արաբական երկներում: Իսկ հիմա Հայաստանը «երախտամոռություն» է ցուցաբերում՝ վտանգելով բազմահազարանոց իրաքահայ համայնքը:
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը առաջարկեց նամակով դիմել Ազգային ժողովի պատգամավորներին՝ որպեսզի նրանք չվավերացնեն այդ պայմանագիրը:
Արձակագիր Պերճ Զեյթունցյանի խոսքերով, Հայաստանում սփյուռքահայերին հիշում են հեռուստամարաթոնների ու դրամահավաքների ժամանակ, իսկ մոռանում՝ երբ նրանց վտանգ է սպառնում:
«Մի մտեք արաբական երկիր: Ամոթ է», - ասաց Զեյթունցյանը:.
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, հակադարձելով Իրաք զինվորականներ ուղարկելու կողմնակիցների փաստարկին, թե՝ պետք է քայլել աշխարհին համընթաց, ասաց. - «Աշխարհի հետ քայլելու համար երկրում պետք է ժողովրդավարություն հաստատել: Հավասարաչափ քայլելը այդտեղ պետք է լինի»:
«Դա նշանակում է, որ մենք մեր երկրում կկործանենք ժողովրդավարությունը, բայց կքծնենք ուրիշներին, որպեսզի ցույց տանք, որ հավասարաչափ ենք գնում», - շարունակեց նա: - «Այսինքն՝ բարոյական եւ ազգային կորուստները տրվում են միայն եւ միայն իշխանություն պահելու համար»:
Իրաք զորք ուղարկելու կողմնակիցների մեկ այլ փաստարկին, թե հակառակ դեպքում Հայաստանը «հարվածներ կստանա» Ղարաբաղի հարցում, Վազգեն Մանուկյանը հակադարձեց, թե նորմալ, ժողովրդավար պետություն լինելու պարագայում կարող ենք բացատրել ամբողջ աշխարհին մեր մոտեցումերն ու դիրքորոշումները, ինչը, Մանուկյանի համոզմամբ, միայն հարգանքով կընդունվի:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը առաջարկեց դիմել Միացյալ Նահանգների ղեկավարներին՝ բացատրել, պարզաբանել, թե ինչու Հայաստանը չի կարող դիմել նման քայլի:
«Մենք պետք է փոխարինենք այսօրվա իշխանությանը եւ դիմենք Միացյալ Նահանգների ղեկավարներին: Անենք այն, ինչ չի արել այսօրվա իշխանությունը. բացատրենք, թե ինչու Հայաստանը չի կարող մասնակցել», - ասաց նա:
Հավելենք, որ կլոր սեղանի քննարկումներին ներկա էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության երրորդ քարտուղարը: Նա միայն գրառումներ էր անում եւ հրաժարվեց մեկնաբանություններից:
Քննարկումների արդյունքում որոշվեց դիմել Ազգային ժողովին՝ կոչ անելով չվավերացնել պայմանագիրը:
Հայաստանի իշխանությունները մտադիր են Իրաք ուղարկել զինվորականների ոչ մեծ խումբ՝ վարորդների, սակրավորների եւ բժիշկներ: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՝ վերջերս անցկացրած հարցախույզի արդյունքներով, հայաստանցիների մեծամասնությունը դեմ է Իրաք զինվորականներ ուղարկելուն:
Հրաչ Մելքումյան