Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կփորձի ավելի մեծ դեր խաղալ Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում


Գերմանիան Ռուսաստանին առաջարկել է Եվրամիության ավելի լայն մասնակցություն Կովկասում տնտեսական եւ սոցիալական կյանքի նորմալացման գործում: Փորձագետների կարծիքով, առաջարկը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններին (հիմնականում Չեչնիային), այլեւ Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին:

Նման առաջարկով երկուշաբթի օրը հանդես է եկել Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի պատվիրակության անդամներից մեկը հայտնել է, թե Վլադիմիր Պուտինը ասել է, որ ընդունում է առաջարկը եւ «շատ լուրջ է համարում այն»: Աղբյուրը նշել է նաեւ, թե «ռուսական կողմը շատ ուշադիր քննում է այն առաջարկները, որոնց իրականացումը կարող է ամրապնդել կայունությունը Կովկասում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG