Մատչելիության հղումներ

Վրաստանում այսօր նշում են նախագահ Սահակաշվիլու 37-ամյակը եւ Ստալինի 125-ամյակը


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին տոնում է իր ծննդյան 37-րդ տարեդարձը: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նախագահի մամուլի խոսնակ Մեդեա Ախալկացին հայտնել է, որ Միխեիլ Սահակաշվիլին օրը անցկացնելու է աշխատավայրում, իսկ իր ծննդյան տարեդարձը տոնելու է երեկոյան՝ ընտանիքի հետ:

Այսօր նաեւ լրանում է Իոսիֆ Ստալինի ծննդյան 125-ամյակը: Վրաստանի կոմունիստները պատրաստվում են հոբելյանը տոնել Ստալինի ծննդավայր Գորիում: Վրաստանի Միացյալ կոմունիստական կուսակցության ղեկավար Պանտելեյմոն Գեորգաձեն «Կավկազպրես»-ին հայտնել է, թե իրենք կանցկացնեն հոբելյանական նիստ եւ ցույց Ստալինի տուն-թանգարանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG