Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքի պահանջի հիման վրա նախագահ Քոչարյանի հրամանագրով երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով:
Ժամը 12-ին, երբ պիտի սկսվեր նստաշրջանը, գրանցվել էր ընդամենը 43 պատգամավոր: Դրանից հետո սկսեց աշխատել 3-ժամյա ժամանակացույցը, որի ավարտին, սակայն, գրանցված պատգամավորների թիվը ավելացավ ընդամենը մեկով:
«Քվորում չունենք, նստաշրջանը չի կայանում», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից միայն կոալիցիայի անդամ ՀՀԿ-ն ու Դաշնակցությունն իրենց ամբողջ կազմով չգրանցվեցին նիստին: Գրեթե ամբողջ կազմով գրանցվել էին ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը, ՄԱԿ-ը: Գրանցվել էին նաեւ «Օրինաց երկիր»-ի մի շարք պատգամավորներ:
«Գլխի թեփի դեմ պայքարելու լավագույն միջոցը գիլյոտինը չէ», - չկայացած նիստից հետո լրագրողներին ասաց Արթուր Բաղդասարյանը: - «Խնդիրը հնարավոր է լուծել, եւ ես կարող եմ գոհունակությամբ արձանագրել, որ հանրապետության նախագահը երկու օր առաջ արեց հստակ հայտարարություն, որ փետրվարին կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում կլինեն ե’ւ գործադիր, ե’ւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, եւ քննարկումներ կծավալվեն ավանդների վերադարձի համար»:
Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ հարցը քննարկվել է նաեւ կոալիցիայում եւ ընդունվել է «հստակ քաղաքական որոշում»:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հարցին, թե ընդդիմությունը պատրա՞ստ է մասնակցելու նախագահի ստեղծելիք հանձնաժողովի աշխատանքին, պատասխանեց. - « Քոչարյանի նման հայտարարություններին վերաբերում եմ հումորով: Նման հանձնաժողով ստեղծելը նպատակ է հետապնդում ձգձգել հարցի լուծումը»:
Ստորագրահավաքի հեղինակ Հմայակ Հովհաննիսյանը կտրականապես ժխտեց, թե նախաձեռնության հետեւում կանգնած է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ինչի մասին համառորեն լուրեր են շրջանառվում:
Հարցին, թե ինքը տեղյա՞կ է Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը այս խնդրում, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ո'չ հանդիպում եմ Սերժ Սարգսյանի հետ, ո'չ էլ հնարավորություն ունեմ դա ճշտել, ո'չ էլ անհրաժեշտ եմ գտնում դա անել»:
Նկատի ունենալով շաբաթ օրը Վանաձորում նախագահ Քոչարյանի արած հայտարարություններն այս առիթով, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. - «Ցավում եմ, որ մեզանում իշխանությունների բաժանման սկզբունքը չի գործում, որ մեզանում Ազգային ժողովի գործընթացները կանխորոշում է գործադիր իշխանությունը, կանխորոշում են նախագահը եւ նախագահի ապարատը, ինչի ապացույցը այն էր, որ հանրապետության նախագահը իր համար հնարավոր գտավ իր ելույթով ներազդել պատգամավորներին՝ զերծ պահելու համար այս նստաշրջանին մասնակցությունից՝ դրանով իսկ կանխորոշելով նստաշրջանի վիժեցումը»:
Նախագահ Քոչարյանի նույն ակնարկի մասին՝ «կլինեն ողջամիտ պատգամավորներ, որոնք չեն մասնակցի նստաշրջանին», Վիկտոր Դալլաքյանն ասաց. - «Նա ըստ էության հրահանգ տվեց, որպեսզի Ազգային ժողովի նիստը չկայանա»:
Գալով բուն խնդրին, Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, ավանդները վերադարձնելու համար «լուրջ ռեսուրս կա»:
«Այսօր Հայաստանում եթե 43 մլրդ դրամով ավելանում է 2005 թվականի պետական բյուջեն, ես գտնում եմ, որ արդարացի է, որպեսզի մենք 2 միլիարդը ամեն տարի կարողանանք ուղղել այս խնդրի լուծմանը», - ասաց Արթուր Բաղդասարյանը:
Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, մինչդեռ, բյուջեից ավանդները վերադարձնելը անընդունելի է:
«Եթե դուք բյուջեից ավանդ վերադարձնեք, դա կնշանակի՝ դուք խաբում եք ավանդատուներին. նրանց տված հարկերի, տուրքերի հաշվին վերադարձնում եք ավանդ», - բացատրեց նա:
Իր հեղինակած համապատասխան նախագծում Դալլաքյանը առաջարկում է ստեղծել հատուկ հիմնադրամ, որի միջոցները կգոյանան սեփականաշնորհման գումարներից, շահութահարկից եւ այլն:
Ռուզան Խաչատրյան