Ազգային ժողովի եւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի օրը, անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովի՝ անցած շաբաթ Երեւանում արած եւ շաբաթավերջին հայաստանյան եւ ադրբեջանական մամուլում ինտենսիվերոն քննարկված հայտարարությանը, թե «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում», ասաց, թե հարկավոր է հաշվի առնել, թե ինչպիսի կոնտեքստում է արվել այն:
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, եւ չի կարող որեւիցե պետության ֆորպոստը լինել», - շարունակեց Հայոց խորհրդարանի խոսնակը: - «Հայ-ռուսական հարաբերությունները նորմալ, բնականոն զարգացման մեջ են, եւ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Գռիզլովի այդ հայտարարության կապակցությամբ անցած շաբաթավերջին ասել էր. - «Մենք տարակուսում ենք. մենք Հայաստանը միշտ ընկալել ենք որպես պետություն, իսկ այժմ պարզվում է, որ այն ֆորպոստ է»:
«Ռուս-հայկական համագործակցությունը շատ ավելի խորը արմատներ ունի, քան, օրինակ, տարածաշրջանի մյուս երկրների հետ ունի Ռուսաստանը», - շարունակեց Բաղդասարյանը: - «Թուրք-ադրբեջանկան հարաբերությունները իրենց բովանդակության մեջ ունեն շատ ավելի բարձր որակ, քան հայ-ռուսական հարաբերությունները... Հայ-ռուսական հարաբերությունները իրենց զարգացման դինամիկայով առանձնանում են, եւ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը պետք է նաեւ այս կոնտեքստում դիտարկել, որովհետեւ», - փաստարկեց ԱԺ նախագահը, - քար գցվեց ոչ միայն Հայաստանի բոստանը, այլեւ՝ Ռուսաստանի»:
Ռուզան Խաչատրյան