Մատչելիության հղումներ

Հունգարիան դուրս է բերում իր ստորաբաժանումները Իրաքից


Ինչպես Հունգարիայի ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրաքում տեղակայված հունգարական ստորաբաժանման հրամանատարներից Չաբա Գաշպարը, այդ երկրի զինվորականների առաջին խումբը երկուշաբթի օրը հատել է իրաք-քուվեյթյան սահմանը:

Ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, մինչեւ դեկտեմբերի 22-ը շուրջ 300 հունգարացի զինվորականներ դուրս կբերվեն Իրաքից: Հունգարիայի խորհրդարանը հրաժարվել է մինչեւ 2005 թվականի մարտի 31-ը երկարացնել զինվորականների Իրաքում գտնվելու մանդատը, որը սպառվում է ավարտվող տարվա դեկտեմբերի 31-ին:

Դեկտեմբերի 11-ին Իրաքի ալ-Խիլա բնակավայրի մոտ գտնվող ռազմական բազա էր այցելել Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանին, որը խոստացել էր, թե զինվորականները տանը կդիմավորեն Սուրբ Ծնունդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG