Մատչելիության հղումներ

Միլանում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել ընդդեմ Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության


Կիրակի օրը հազարավոր մարդիկ էին մասնակցել իտալական Միլան քաղաքի կենտրոնական հրապարակում Հյուսիսային լիգա կուսակցության կազմակերպած բողոքի ցույցին՝ ընդդեմ Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը:

Արեւմտյան գործակալությունների փոխանցմամբ, ցուցարարների առջեւ ելույթ է ունեցել Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունում Հյուսիսային լիգա կուսակցությունը ներկայացնող բարեփոխումների նախարար Ռոբերտո Կալդերոնին, որը Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «տրոյական ձիու հետ» Արեւմուտքի սրտում: Նա նաեւ հայտարարել է, թե պահանջելու է Թուրքիայի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել Իտալիայում:

Վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին եւ արտգործնախարար Ջիանֆրանկո Ֆինին, որոնք հետեւողականորեն հանդես են գալիս ի պաշտպանություն Թուրքիայի անդամակցությանը, կիրակի օրը իտալական մամուլին հայտնել են, թե Հյուսիսային լիգայի «կանխակալ կարծիքը չի կարող ազդել կառավարության դիրքորոշման վրա»:

Թուրքիայի անդամակցության հարցով իրենց երկրներում հանրաքվե անցկացնելու մտադրության մասին արդեն հայտարարել են Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շյուսելը եւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Վերջինս նաեւ շեշտել է, թե բանակցությունների ընթացքում Թուրքիան պետք է ճանաչի նախորդ դարասկզբի «հայերի զանգվածային սպանդը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG