Մատչելիության հղումներ

2005 թվականին Վրաստանը չի բարձրացնի Հայաստան եկող տարանցիկ բեռների սակագները


Ինչպես շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, 2005 թվականին Վրաստանով Հայաստան եկող բեռերի սակագների զեղչերը կմնան անփոփոխ: Կոշտ բեռների համար զեղչերը կկազմեն 17 տոկոս, հեղուկ բեռների համար՝ 24 տոկոս:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի համար բեռների այդ երկու տեսակների համար էլ սահմանված է 50 տոկոսի զեղչ: Վրացական կողմի նման մոտեցումը պայմանավորված է վրաց-ադրբեջանական սահմանին բեռների հոսքի մեծ ծավալներով:

Միեւնույն ժամանակ, վրաց-ադրբեջանական սահմանին այս օրերին կուտակվել են շուրջ 1500 բեռնատար մեքենաներ եւ վագոններ, որոնց մուտքը Վրաստանը Ադրբեջանը չի արտոնում՝ կասկածելով, թե բեռների մի մասը այնուհետեւ կարող է հայտնվել Հայաստանում:

Այս կապակցությամբ, ըստ «Կավկազպրես»-ի, շաբաթ օրը իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի երկաթուղու ղեկավար Դավիդ Օնոպրիշվիլին՝ չբացառելով, որ Վրաստանը կարող է Ադրբեջանից պահանջել կրած հսկայական վնասների հատուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG