Մատչելիության հղումներ

«Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին նախապայմանների հարցը եվրոպացիների որոշելիքն է»


«Մեր դիրքորոշումը հայկական հարցի շուրջ, կարծում եմ, բոլորին քաջ հայտնի է», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը: - «Մենք ճանաչել ենք այդ սոսկալի ողբերգությունը, որ բաժին է հասել հայ բնակչությանը Անատոլիայում Օսմանյան Կայսրության գոյության վերջին տարիներին»:

Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Բաուչերը ասել է նաեւ, որ Վաշինգտոնը միշտ խրախուսել է ողբերգության շուրջ հասարակական եւ դիվանագիտական քննարկումները, ինչպես նաեւ՝ քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

Հարցին, թե արդյո՞ք ցեղասպանության ճանաչման հարցը պետք է նախապայման լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին, Բաուչերը պատասխանել է, թե դա եվրոպացիների որոշելիքն է:

«Մեր համոզմամբ, անդամակցության համար անհրաժեշտ պայմաններին համապատասխանելու նպատակով Թուրքիան երկար ճանապարհ է անցել, եւ այդ խնդրով որոշում պետք է կայացնեն իրենք եվրոպացիները» - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG