Մատչելիության հղումներ

Աշխատանքը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «դասական քաղաքացիական ծառայություն է»


Հինգշաբթի օրը Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաձայնելով իր անհամաձայնությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, հայտարարեց, թե Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ծառայությունը «դասական քաղաքացիական ծառայություն է»:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե դրանով սահմանափակվում է օմբուդսմենի անկախությունը, Մանվել Բադալյանը հակադարձեց, թե մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրությամբ, օրենսդրությամբ երաշխավորված իր անկախության աստիճանը ունի, իսկ նրա աշխատակազմում որեւէ մասնագետի՝ մրցույթով ընտրությունը միայն կնպաստի այդ մարմնի աշխատանքի արդյունավետությանը:

«Եթե օգուտ չտա, վնաս հաստատ չի տալու», - հայտարարեց Քաղծառայության խորհրդի նախագահը:

Դիտարկմանը, թե մարդու իրավունքների պաշտպանությունը առանձնահատուկ ոլորտ է, եւ Հայաստանի օմբուդսմենը ուզում է վստահելի մարդիկ ունենալ իր աշխատակազմում, Բադալյանը հակադարձեց. - «Իսկ ով կարող է ասել, թե երկրի նախագահը չպիտի վստահի իր աշխատակազմին, կամ վարչապետը՝ իր վարչությունների պետերին, կամ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը՝ իր վարչությունների պետերին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG