Մատչելիության հղումներ

Գազի արտահոսքից խեղդամահ է եղել 5 մարդ


Ըստ պաշտոնական հաղորդագրության, ինքնաշեն գազատաքացուցչից գազի արտահոսքի հետեւանքով Էջմիածնում մահացել է հինգ մարդ:

Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդմամբ, չորեքշաբթի օրը անվտանգության կանոնների խախտմամբ տեղադրված գազատաքացուցչի գազի արտահոսքից խեղդամահ են եղել ամուսնական զույգն ու նրանց երեք երեխաները:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է. երեքշաբթի օրը Գյումրիում 2 մարդ խեղդամահ էր եղել շմոլ գազից, ինչի պատճառը, ըստ նախնական վարկածի, երկրում համատարած բնույթ կրող՝ գազավառարանների տեխնիկական շահագործման նորմերի կոպիտ խախտումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG