Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Պարենի ծրագիրը պակասեցնում է օգնությունը Ադրբեջանին


Պարենի համաշխարհային ծրագիրը գալիք հունվարից կդադարեցնի օգնությունը Ադրբեջանի շուրջ 140 հազար փախստականներին՝ եթե չստանա լրացուցիչ ֆինանսական աջակցություն:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Ադրբեջանում ՄԱԿ-ի Պարենի ծրագրի ղեկավար Ռահման Չոդհարին հայտնել է, թե նոյեմբերին կազմակերպությունը կիսով չափ կրճատել է փախստականների համար նախատեսված ամենամսյա օգնությունը՝ դրա տրամադրման ժամկետը երկարացնելու նպատակով:

Ըստ Չոդհարիի, այս տարի կազմակերպությունը ունեցել է 10 միլիոն դոլարի պակաս, ինչը պայմանավորված է պարենի եւ վառելիքի գների աճով: Նա ասել է, թե պարենային օգնություն կշարունակեն ստանալ միայն փախստական երեխաները, այն էլ՝ սահմանակ չափով:

Փախստականների իրավունքներով զբաղվող ադրբեջանական հասարակական կազմակերպությունների գնահատմամբ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության այս որոշումը կարող է հանգեցնել «մարդասիրական աղետի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG