Ըստ նախնական վարկածի, երեքշաբթի օրը Գյումրիում շմոլ գազից 2 անձանց խեղդամահ լինելու հիմնական պատճառը երկրում համատարած բնույթ կրող՝ գազավառարանների տեխնիկական շահագործման նորմերի կոպիտ խախտումն է:
Ընդամենը մի քանի օր առաջ կրկին Գյումրիում գազով աշխատող վառարանի թերայրումից թունավորվել էր 40-ամյա մի քաղաքացի: Դրանից երկու օր անց դժբախտ պատահար էր գրանցվել Արթիկում։
«Գազաֆիկացման անվտանգությունը մեզ խիստ անհանգստացնում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում չորեքշաբի օրը ասաց Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։
Արմեն Պողոսյանը փոխանցեց, որ մի քանի օր առաջ իրենք ահազանգ էին ստացել , որ Երեւանում կենտրոնում գտնվող շենքերից մեկի շքամուտքում գազի արտահոսքը տեւել է 3 օր եւ այդ օրերի ընթացքում քաղաքացիների ահազանքը «չի ունեցել պատշաճ եւ օպերատիվ արձագանք»:
Կոմիտասի փողոցի շենքերից մեկի բնակիչներն էլ մինչեւ օրս ապարդյուն փնտրում են այն ընկերության պատասխանատուներին, ովքեր ամիսներ առաջ իրենցից հավաքել են գազաֆիկացման կանխավճարներն ու անհետացել։
Մինչ օրս անորոշ է, թե ով է պատասխանատու համակարգի անվտանգության համար։ «Հայռուսգազարդ»-ը ստանձնում է միայն շենքերի արտաքին կապերի անվտանգության պատասխանատվույթյունը: Ներտնային համակարգի անվտանգությունը, ըստ էության, հրշեջների, համատիրությունների, ներտնային շինարարական ու մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերությունների, մի շարք այլ կազմակերպությունների ու ընկերությունների գործն է:
«Իսկ իրականում այս պատասխանատվությունը մեկը մյուսի վրա է գցում», - ասաց Արմեն Պողոսյանը։
Սպառողների միության ուսումնասիրությունների համաձայն, սպասարկող ընկերությունների մեծ մասը չի կատարում իր այդ պարտավորությունը եւ գազը շենք մտցնելուց ու համապատասխան գումարները ստանալուց հետո անհետանում է։
Ըստ Հայաստանում գործող նորմերի, բազմաբնակարանային շենքերի բնակարանները, գործնականում, չի կարելի գազով ջեռուցել, չի կարելի բնակարանում տեղադրել վառարան, իսկ ավելի քան 10 հարկ ունեցող շենքերում ընդհանրապես չի կարելի որեւէ գազային սարք տեղադրել։
«Այն բնակարաններում, որտեղ արգելված է ջեռուցման սարք դնել, անվտանգության աստիճանը ես կրիտիկական եմ համարում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հայռուսգազարդի» փոխտնօրեն, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանը: - «Դա անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ՝ կախված մարդու քմահաճույքից՝ ինչ [ջեռուցող սարք] կդնի, ինքնաշեն կդնի... չգիտենք: Որովհետեւ մենք իրեն ալտերնատիվը չենք առաջարկել»:
Հովսեփյանի փոխանցմամբ, ավելի քան մեկ տարի առաջ «Հայռուսգազարդ»-ը դիմել է կառավարությանը՝ առաջարկելով վերանայել գործող նորմերը եւ սահմանել այն վառարանների ցանկը, որոնց օգտագործումը առավել անվտանգ է։
«Այդ դեպքում ավելի հեշտ կլինի վերահսկել ու պարզել բոլորիս համար վտանգ ներկայացնող դեպքերը: Հիմա ո՞ր մեկի ձեռքը բռնես»,- տարակուսում է Աշոտ Հովսեփյանը: - «Ավելի լավ է մարդկանց հնարավորություն տալ ինչ-որ ստանդարտ սարք օգտագործել, որը, համենայն դեպս, ապահովում է անվտանգության աստիճանը: Դրանից հետո վերահսկելը շատ ավելի հեշտ է»:
Հեղինե Բունիաթյան