Մինչեւ 2006 թվականը ՆԱՏՕ-ի չափանիշներին Վրաստանի զինված ուժերի համապատասխանեցում է իր առաջնահերթ խնդիրը անվանել այսօր Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին:
«Մենք պետք է անենք հնարավոր ամենը՝ Վրաստանը որպես 2006 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու երկիր հայտարարելու համար», - լրագրողներին ասել է Օկրուաշվիլին:
Ըստ «Կավկազպրես» գործակալության, նախարարը հայտնել է նաեւ, թե անհրաժեշտ է շարունակել պահեստային զորախմբերի անձնակազմերի վերապատրաստման ծրագիրը եւ ունենալ «շարժական խմբեր», ինչը կօգնի անհրաժեշտության դեպքում պաշտպանել երկիրը:
Իրակլի Օկրուաշվիլին, որը նախկինում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, մեկնաբանել է նաեւ Վրաստանի կառավարությունում վերջին կառուցվածքային վերափոխումները, մասնավորապես՝ ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների միացման փաստը: