Նավթի, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նաֆթամուղի հետ կապված խնդիրներն են քննարկել երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեք Սթրոն:
«Մենք լիովին պաշտպանում ենք Ադրբեջանի՝ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ջանքերը, - «Ֆրանսպրես»-ի փոխանցամբ, հանդիպումից հետո հայտարարել է Սթրոն՝ ավելացնելով, թե Մեծ Բրիտանիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին ժողովրդավարական ու մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների գործում:
«Ես հավատացրել եմ նախագահ Ալիեւին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջնական հաստատման ջանքերին մեր աջակցության մասին», - ադրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին հայտարարել է Ջեք Սթրոն:
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին Իրաքում ԱՄՆ բազմազգ ուժերի կազմում, ինչպես նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ գործողություններին Ադրբեջանի զինվորների մասնակցության համար: