Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ոչ պաշտոնական սեմինարներ Թբիլիսիում եւ Երեւանում


Դեկտեմբերի 14-16-ը Թբիլիսիում կանցկացվի ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի աշխատանքային խմբի ոչ պաշտոնական սեմինարը: Նման սեմինար կանցկացվի նաեւ Երեւանում:

Վրաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Սիխարուլիձեն «Կավկազպրես»-ին հայտնել է, թե սեմինարների անցկացումը նախատեսվում էր Հարավային Կովկասին բոլոր պետությունների մայրաքաղաքներում: Սակայն, հրաժարվելով ընդունել Հայաստանի ներկայացուցիչներին, Ադրբեջանը զրկվել է սեմինար կազմակերպելու իրավունքից:

Սեմինարի աշխատանքներին մասնակցելու են 34 պետությունների ներկայացուցիչներ՝ ՆԱՏՕ-ի 23 անդամներ եւ 11 գործընկերներ: Քննարկվելու են Ստանբուլյան գագաթաժողովից հետո ընդլայնված ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու վերապատրաստման եւ կրթության խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG